Բաժիններ՝

Թուրքիայում մայիսի 23-27-ը կծածանվի Հայաստանի դրոշը

Այս օրերին աշխարհի տարբեր ծայրերից երեսուն մասնակից գտնվում են Թուրքիայի Բոդրում քաղաքում: Հայաստանը ներկայացնող Նարեկ Գրիգորյանն արդեն իր ակտիվությամբ աչքի է ընկել, ով արդեն 1 ամիս է գտնվում է այնտեղ՝ տարածելով հայկական մշակույթը: Թուրքիայում շատերն են սկսել հայկական պարեր սովորել, սկսել հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերել՝ նրա շնորհիվ:

Բայց կարևորագույնն առջևում է: Այսօր և առաջիկա 3 օրերին երեք հազար օտարերկրացիներ ականատես կլինեն, թե ինչպես է բազմաթիվ այլ դրոշների կողքին ծածանվում նաև հայկական դրոշը և կհնչի հայկական երաժշտությունն ու պարը:

Պարի՛ր և ստեղծի՛ր խաղաղություն: Մայիսի 24-29 Էգեյան ծովի ափին գտնվող հին Հալիկառնասը կհյուրընկալի Բոդրումի 17րդ միջազգային պարի փառատոնը: Այս գեղեցիկ նավահանգստային քաղաքում աշխարհի տարբեր մշակույթներ կմիավորվեն՝ պարողների, դերասանների, լրագրողների և կամավորների շնորհիվ: 2012 թվականից ի վեր Բոդրումի միջազգային պարի փառատոնը ընդգրկված է Յունեսկոյի միջազգային փառատոնների ցուցակում: 6 շաբաթվա ընթացքում թուրք մասնագետները կհամագործակցեն եվրոպական 17 երկրներից եկած կամավորների հետ միջոցառումը կազմակերպելու համար, որոնց կազմում է նաև Նարեկ Գրիգորյանը:

13220169_1707185089533738_217190856_n 13224324_1706834572902123_819157155_o 13288167_1709605645958349_314871640_o 13288070_1709605565958357_1705240461_o 13275305_1709605815958332_1299445336_o 13214732_1704884579763789_1963761183_o

Երիտասարդների ուսուցումը և կացությունը կապահովվի Էրասմուս պլյուս ծրագրի շրջանակներում: Կամավորները պետք է տարածեն իրենց երկրի մշակույթը, էրասմուս պլյուսի և Բոդրումի պարի միջազգային փառատոնի մասին տեղեկությունը և ներկայացնեն այն հնարավորությունները, որոնք տրամադրում են այս ծրագրերը տեղի մշակութային կենտրոններում, դպրոցներում և լրատվամիջոցներին: Շատ կամավորների, որոնք որ նաև ակտիվ պարողներ են կտրվի ելույթով ներկայանալու հնարավորություն: Փորձերի և ներկայացումների ժամանակ տարբեր երկրներից եկած կամավորները հնարավորություն կունենան սովորելու բազմաթիվ ազգային պարեր և նոր պարային ոճեր: Ավելին, նրանք կծանոթանան այլ երկրների մշակույթներին և սովորույթներին: Միջազգային խմբերը և օտարերկրացիների հետ հաղորդակցումը ստեղծում է կատարյալ միջավայր էրասմուս պլյուս ծրագրի գլխավոր նպատակի իրականացման համար, այն է` բարելավել համագործակցությունը երիտասարդների և երկրների միջև: Այլ մշակույթների մասին տեղեկացվածությունը օգնում է մասնակիցներին հաղթահարել նախապաշարմունքները:

13199506_1704884283097152_1475896390_o 13210973_1704884266430487_1779830407_o (1) 13211091_1704884656430448_1061726587_o 13170022_1705441469708100_165130973_o (1) 13184598_1704884746430439_1798822316_o 13162490_1704884193097161_526444387_n (1) 13162490_1704884193097161_526444387_n

Ծրագրից հետո կամավորները կարող են լայնորեն օգտագործել իրենց ձեռք բերած հմտությունները իրենց երկրներում: Ծրագրի շնորհիվ նրանք կզարգացնեն իրենց մասնագիտական և միջազգային հաղորդակցական հմտությունները: Ծրագրի ընթացքում միջոցառումների կազմակերպմամբ հիմնականում զբաղվելու են կամավորները, որոնց նպատակն է ստեղծել ավելի ներդաշնակ և խաղաղ աշխարհ: Երիտասարդների նպատակն է նաև աշխարհին ցույց տալ պարերի մեջ թաքնված հեղափոխական ուժը:

943527_621981627830225_1679611944_n

Նշենք, որ ծրագրի ամբողջ ֆինանսավորումը կատարվել է կազմակերպիչների կողմից:

Հայաստանից պաշտոնական գործընկեր է հանդիսանում «Ապագան մեր ձեռքերում» երիտասարդական ՀԿ-ն: Մասնակիցն ընտրվել է մրցույթային կարգով:

«Ապագան մեր ձեռքերում» երիտասարդական ՀԿ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս