Բաժիններ՝

Արարատի մարզում անչափահասը «Opel»-ով կոտրել է գազատար խողովակներն ու կողաշրջված հայտնվել բետոնե ջրատարում

Այսօր ժամը 02:50-ի սահմաններում Արալեզ գյուղի բնակիչ 16-ամյա Գոռ Գ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Արալեզ գյուղի Խանջյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ճամփեզրի գազատար խողովակի հենասյուներին և կողաշրջված հայտնվել բետոնե ջրատարում։

Shamshyan.com- ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով Գոռ Գ.-ն, նրա համագյուղացիներ 16-ամյա Գարիկ Կ.-ն, 16-ամյա Նարեկ Ծ.-ն տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930