Պուտին–Փաշինյան հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն դեռ չկա. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն դեռ չկա: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Լրագրողները հետաքրքրվել են` արդյոք շփումներ նախատեսվում են երկու երկրների ղեկավարների միջև: Պեսկովը պատասխանել է` համապատասխան որոշումները կկայացվեն՝ կախված ընտրական գործընթացների ավարտից։

«Գիտեք, որ հունիսի 14-ին ընտրությունների արդյունքների մասին հայտարարություն է սպասվում։ Դուք գիտեք, որ այնտեղ ընտրությունների շատ մասնակիցներ պատրաստվում են բողոքարկել, վերահաշվարկ կլինի և այլն, ասինքն՝ դա բավականին բարդ է և երկար»,- հավելել Է նա։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին հայտարարել էր, որ ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա` հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930