Բաժիններ՝

Թուրքիան «մեկ մարդու պետության» ստեղծման ճանապարհին է. Մարտին Շուլց

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի կարծիքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անհնար է դարձնում ԵՄ-ին երկրի անդամակցության բանակցությունները:

Նա խիստ քննադատության է ենթարկել Անկարայի գործողությունները Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Էրդողանի հանդիպման նախօրեին: Շուլցի կարծիքով՝ Թուրքիայում դիտվում է «եվրոպական արժեքներից կտրուկ հեռացում»:

«Կանցլերը, ինչպես նաև եվրոպական մյուս կառավարությունների ղեկավարները պետք է հստակ ասեն Թուրքիայի նախագահին, որ նրա քաղաքականությունը չի համապատասխանում եվրոպական բազային արժեքներին, ու որ այդկերպ այն չի նպաստում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցություններին»,- ասել է Շուլցը Kölner Stadt-Anzeiger թերթին այսօր տված հարցազրույցում:

Այսօր նախանշված է Մերկելի և Էրդողանի հանդիպումը ԵՄ-ի և Թուրքիայի միջև «փախստականների մասին պակտի» առնչությամբ: Միաժամանակ, ենթադրվում է, որ Մերկելը կանդրադառնա նաև թուրք պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու ու նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմանը: Փորձագետների կարծիքով՝ դա, առաջին հերթին, վերաբերելու է քուրդ քաղաքական գործիչներին:

Շուլցը նաև կարծում է, որ Թուրքիան գտնվում է «մեկ մարդու պետության» ստեղծման ճանապարհին՝ Էրդողանի ղեկավարությամբ:

Եվրոպական խորհրդարանի նախագահի կարծիքով՝ առկա է «քաղաքական անհամաչափ ճնշման կոմբինացիա, որին ենթարկվելով խորհրդարանն ընդունել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշումը, ինչպես նաև կատարվել է նախկին վարչապետի ինքնահեռացումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031