Բաժիններ՝

Թուրքիան 3000 թվականից շուտ ԵՄ անդամ չի դառնա. Քեմերոն

Թուրքիան 3000 թվականից շուտ ԵՄ անդամ չի դառնա միության անդամակցության բանակցությունների ներկայիս տեմպերի պահպանման դեպքում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, հայտնում է TASS-ը:

«Անգամ հնարավորություն չկա, որ Թուրքիան անդամ մոտ ժամանակներս դառնա ԵՄ: Նրանք հայտ են ներկայացրել 1987 թվականին, և առաջընթացի ներկայիս արագության պահպանման դեպքում նրանք, հավանաբար, միությանն անդամակցելու պահին կհասնեն մոտավորապես 3000 թվականին, եթե հավատանք ամենավերջին կանխատեսումներին»,- ասել է նա ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ավելի վաղ Քեմերոնը թերահավատորեն էր արտահայտվել ԵՄ-ի կողմից Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմ սահմանելու վերաբերյալ՝ հայտարարելով այն մասին, որ Լոնդոնը չի աջակցում նման քայլին, եթե դրան համաձայնի Բրյուսելը:
«Այսպես, քանի որ մենք ինքներս ենք իրականացնում մեր սահմանային հսկողությունը՝ գտնվելով Շենգենից դուրս, մենք թուրքերին չենք առաջարկի առանց վիզային ռեժիմ: Մենք կպահպանենք մեր միգրացիոն քաղաքականությունը»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս