Բաժիններ՝

Եգիպտոսի նախագահը մեկնաբանել է EgyptAir-ի ինքնաթիռի կործանման պատճառները

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հայտարարել է, որ ներկայում քննվում են EgyptAir ավիաընկերության А320 ինքնաթիռի կործանման բոլոր պատճառները, տեղեկացնում է BBC-ն:

Աս-Սիսին հայտարարել է, որ հետաքննության համար ժամանակ է անհրաժեշտ ու կոչ է արել մամուլին զերծ մնալ ողբերգության պատճառների շահարկումից:

Այսօր եգիպտական իշխանությունները հայտարարել են, որ դեռ վաղ է եզրակացություններ կատարել՝ հիմնվելով իրենց համար հասանելի տեղեկությունների վրա:

EgyptAir ավիաընկերության Airbus А320 ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Փարիզից դեպի Կահիրե, մայիսի 19-ի առավոտյան անհետացել էր ռադարներից: Ինքնաթիռում գտնվել էր 66 մարդ՝ 56 ուղևոր (ներառյալ՝ 3 երեխա), անձնակազմի 7անդամ, սպասարկող թիմի 3 ներկայացուցիչ: Ինքնաթիռն անհետացել է ռադարներից՝ Եգիպտոսի օդային տիրույթում անցնելով 16 կմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս