ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի, ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակիի կոչերը հայկական կողմերին՝ Ադրբեջանին վերադարձնել 2014թ. հուլիս ամսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամներին՝ դիվերսանտներ Շահբազ Գուլիևին ն և Դիլհամ Ասկերովին, շարունակում են մտահոգության առարկա մնալ դրանց դրդապատճառների չպարզաբանվածության պատճառով:
Ցանկանանք, թե չցանկանանք պետք է արձանագրենք մի շատ կարևոր ու բոլորիս համար մեծ նշանակություն ունեցող փաստ: Համացանցն ամբողջովին կլանել է հայ հասարակությանը և վերջինիս բազմաթիվ ներկայացուցիչների գործելու և, ինչու չէ՝ նաև կայանալու լայն հարթակ է ընձեռել: Եվ հենց դա է պատաճառը, որ մերօրյա այդ շերլոք հոլմսերը, նիկոլո մաքիավելիներն ու հենրի քիսիսնջերները իրենց բազմոցներին տաքուկ նստած կարծիքներ և քննադատական մեկնաբանություններ են թողնում և փնովում այնպիսի բաներ, որոնց մասին նրանք կարծիք են կազմել ամենաշատը պատշգամբից-պատշգամբ իրենց հարևանի հետ այդ թեմայի շուրջ երկրի արտաքին կամ ներքին քաղաքական գերակայությունները «քննարկելու» արդյունքում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզային կառույցը լուծարվել է 2012թ. սկզբին` կապված սպասվող խորհրդարանական ընտրություններին ըստ ընտրատարածքների նախապատրաստվելու հրամայականի հետ: Մարտուն Գրիգորյանին այդ ժամանակ վստահվել է ԲՀԿ թ. 34 ընտրատարածքային խորհրդի ղեկավարումը:
VIP-հաճախորդներին անհատական սպասարկում իրականացնելու նպատակով «Յունիբանկը» Երևանի Կիևյան 8, N63 հասցեում կբացի նոր, հարմարավետ գրասենյակ և կսկսի զարգացնել Private Bankging ուղղությունը: Unibank Privé ծառայությունների փաթեթը, որը առաջարկվելու է համապատասխան եկամուտ և կարգավիճակ ունեցող անձանց, ներառում է լիարժեք ֆինանսական լուծումներ`կապիտալի կառավարման համակարգված մոտեցում, արդյունավետ ֆինանսական պլանավորում և ներդրումային ռազմավարության մշակում:
Հիմնադիր խորհրդարանը տարբեր ձևաչափերով խորհրդակցական հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ:
Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ ԲՀԿ համագումարը լինելու է փակ:
Իր բացառիկությունը հռչակելով՝ Վաշինգտոնը մոռանում է այն հետևանքների մասին, որոնց կհանգեցնեն միանձնյա գերիշխանության հասնելու փորձերը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, մարտի 3-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Դավութօղլուի խոսքերով՝ քաղաքապետարանները պետք է իրենց ուժը ցուցադրեն նրանց, ովքեր ցանկանում են քաոս առաջացնել և վնասել քաղաքացիների գույքը:
Փետրվարի 27-ին ԵՄ դեսպանատանը Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ` վերջիններիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայ ազգային կոնգրեսից:
Մինսկյան պայմանավորվածությունների շնորհիվ առաջացրել է Ուկրաինայի արևելքում արյունահեղության դադարեցման իրական հնարավորություն:
Խուդյակովի հավաստիացրեց, թե նույնիսկ տնտեսական ճգնաժամը և դրամի, ռուբլու արժեզրկումը, իր տեղեկություններով, չի ստիպել վերանայումներ իրականացնել:
Վերջին շրջանում, սակայն, Եվրոպայում աճել են արմատականությունը, խտրականությունն ու իսլամատյացությունը
Մերկ իրանով Պուտինը ոչ թե ուժեղ առաջնորդ է, այլ՝ տկլոր թագավոր:
Շտայնմայերը Բեռլինում հայտարարել է, որ ի տարբերություն Սիրիայի, Իրաքի կամ Լիբիայի հակամարտությունների՝ Դոնբասի ճգնաժամը կարելի է կարգավորել:
«Երկու բառով կարող եմ ասել, որ իրենց հիվանդության դեղատոմսը մենք առաջարկել ենք: Երբ չեն կարողանում քաղաքական լեզվով, ինտելեկտուալ դաշտում պատասխան տալ, մտնում են վիրավորանքի դաշտ, և ուզում են, որպեսզի մենք իջնենք այդ մակարդակին և իրենց համար նպաստավոր դաշտ ստեղծենք: Հանրությունը գիտի Գալուստ Սահակյանի ունակությունները, ես դրան չեմ ցականում անդրադառնալ: Մենք իրենց մակարդակին իջնելու ցանկություն չունենք: Մենք մեր գործն ենք կատարում»,- ասաց Վ.Բաղդասարյանը:
Ըստ նրա՝ նիստերի ընթացքում Սահակյանը վերածվել էր «կուռկուռի ձագի»: Զուրաբյանը նշեց, որ թեև կառավարման ճգնաժամի մասին նախագիծը հրատապ 44 ստորագրությունով օրակարգ էր տցվել դեռ անցած նստաշրջանին, սակայն ԱԺ ղեկավարությունն այն քննարկման դրեց այն պահին, երբ գիտեր, որ ԲՀԿ-ն բացակայելու է և փորձեց կառավարման ճգնաժամի հարցը վերածել ընդդիմության դաշտի ճգնաժամի:
«Մենք մեր շարքերը համալրելու խնդիր չունենք: Դա ծիծաղելի սուտ է»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են տեղեկություները, որ ՕԵԿ-ը ԲՀԿ-ից դուրս եկածներին համոզում է համալրել իրենց շարքերը:
Հարցին, թե ո՞վ էր կազմակերպելու արյունահեղություն, Ռուստամյանը պատասխանեց, որ երբ արյունահեղություն է լինում, մեկը մյուսի վրա է բարդում, անգամ անցած տարիներին չենք կարողանում պարզել, թե Մարտի մեկի զոհերի հետևում ով է կանգնած: Ըստ նրա՝ ամբողջ ծանրությունը մնացել է հասարակության ուսերի վրա, անգամ նրանց վրա, ովքեր կապ չեն ունեցել կատարվածի հետ. «Ուշ է արյունահեղությունից հետո ճշտել, թե ով է մեղավոր: Որևէ զոհ չարժի տալ մի նպատակի համար, առավել ևս եթե այդ զոհը դու չես: Անբարոյականութուն է, չի կարելի նպատակ դնել ու զոհերով առաջ գնալ, եթե այդ զոհերի մեջ դու չկաս»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ ճեպազրույցում հայտարարեց, թե կիրակի օրը՝ մարտի մեկին, կայանալիք հանրահավաքը ստուգատես է՝ Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ պայքարողներին հարապարկ դուրս գալու համար:
Լ.Զուրաբյանը հայտարարեց, թե տեղյակ չէ Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին, բայց որևէ պայմանավորվածություն նա ընդհանրապես բացառեց Ս.Սարգսյանի հետ. «Տեղի է ունեցել աննախադեպ սպառնալիքների, շանտաժների տարափ, որի հետևանքով ԲՀԿ-ն հրաժարվեց փետրվարի 20-ի հանրահավաքից»:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Մեր հաջողությունը կլինի նաև ԵՄ-ի հաջողությունը:
Դիվանագետն այն կարծիքին է, որ կողմերը` Հայաստանն ու Ադրբեջանը, միայն իրենց պետք է մեղադրեն հակամարտության չկարգավորման համար:
Ռեժիմի կոլապսը կարող է հանգեցնել էլ ավելի սարսափելի հետևանքերին, քան ԽՍՀՄ-ի փլուզումն էր:
Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քառօրյա նիստերի բոյկոտի շրջանակներում այսօր բոյկոտեց նաև Ազգային ժողովի բրիֆինգները:
Արևմտյան առաջնորդներն այս դիմակայությունում ի ցույց դրեցին իրենց բացարձակ անկարողությունը:
Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է աջակցել Եվրոպայի հետ սերտ կապեր ունենալու Մոլդովայի ձգտմանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարից հետո «Ժառանգությունը» կորոշակիացնի իր անելիքները: Այս մասին այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Ըստ նրա՝ այժմ ԲՀԿ-ն սառեցրել է գործընթացները, և համագումարը կհստակեցնի ամեն ինչ:
Աբաշիձեի խոսքերով՝ Վրաստանը բաց է աբխազների ու օսերի հետ երկխոսության համար: