ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչու է Պուտինը հրաժարվել մասնակցել Ստամբուլում մայիսի 23-24-ը կայանալիք ՄԱԿ-ի հումանիտար գագաթաժողովին, հայտնում է Lenta.ru-ն:
«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում և տպավորված եմ այն համերաշխությունից, որը եղավ Հայաստանում՝ սիրիահայերին ընդունելու ժամանակ: Փախստականները շատ հաճախ որպես բեռ են ընկալվում, բայց Գերմանիայում կա այն մոտեցումը, որ փախստականները նաև մեծ ներուժ են հանդիսանում երկրի համար: Հատկապես նաև սիրիահայ համայնքը Սիրիայում հարյուրամյակների ընթացքում մեծ ավանդույթների է տիրապետում. խնդիրը հենց այն է, որ օգտագործեն այդ ներուժը, ու այն մարդիկ, ովքեր Սիրիայից Հայաստան են գալիս, տեսնեն տնտեսական ապագա այս երկրում: Դա հենց Գերմանիայի մոտեցումն է»:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ համաձայն 2016թ. ռազմական պատրաստության ծրագրի, մայիսի 17-19-ը «Աղգյոլ» ուսումնական կենտրոնում արագ արձագանքման ուժերի և ավիացիայի ուժերի օգնությամբ անցկացվել են լայմանասշտաբ տակտիկական զորավարժություններ:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարում է` տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:
Եգիպտոսի զինված ուժերը միջերկրածովյան Ալեքսանդրիա քաղաքից 290 կմ հյուսիս ընկած տեղանքում հայտնաբերել են EgyptAir ավիաընկերության անհետացած ինքնաթիռի բեկորները, հայտնել է եգիպտական պետական հեռուստատեսությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին, ովքեր Հայաստան են ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
ՀԱՊԿ-ի ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովը պլանավորում է համատեղ օգտագործել ԳԼՈՆԱՍՍ-ի հնարավորությունները: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինը:
Այդ թրենդի դրսեւորումներից մեկը ԵԱՏՄ-ի ստեղծումն էր, ինչը պայմանավորված էր մասնակից երկրների իրական տնեսական շահերով: Կոլեգիայի նախագահն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն ձեւավորվել է որպես գրավիչ միջազգային նախագիծ, որի հետ համագործակցության նկատմամբ հետաքրքր ություն են դրսեւորել աշխարհի արդեն շուրջ 40 պետություններ:
Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ և պատգամավոր Պատրիկ Դեվեջյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 23-ից 26-ը կայցելի Հայաստան՝ Տավուշի մարզի և Օ-դը-Սեն դեպարտամենտի միջև ապակենտրոնացված համագործակցության համաձայնագիրը վերակնքելու և համագործակցության շրջանակներում իրականացված գյուղատնտեսական զարգացման ծրագրերի ընթացքին ծանոթանալու համար։
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան կոչ է արել ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեային համատեղ ջանքեր գործադրել՝ որոնելու Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման խաղաղ լուծում, հայտնում է RIA Novosti-ն:
Վ.Բաղդասարյանն ընդգծեց, որ պետք է համեմատության մեջ դնել, թե այդ տարածքը ինչ գնով հետ կբերվեր
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման անհրաժեշտության և այդ հարցի վերջնական կարգավորման հասնելու մասին, որին շարունակում է նպաստել Ռուսաստանը:
Իշխանությունը պետք է իրեն վստահ զգա մարտադաշտում, իսկ մնացած հարցերում շարունակում են բուռն քննադատել
Օտարերկրյա բանկերն ու ընկերությունները չպետք է հրաժարվեն Իրանի հետ օրինական բիզնես վարելուց, ասվում է ԱՄՆ-ի, Եվրամիության, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի համատեղ հայտարարությունում, որն ընդունվել է Բրյուսելում բանակցությունների արդյունքով: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 19-ին Սոչիում՝ «Ռուսաստան-Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիա» գագաթաժողովի շրջանակում, «Կալինկա» է պարել:
«Գոյություն ունի համանախագահների հայտարարությունը, որտեղ ամրագրված է այն, որ երկու կողմերն էլ համաձայնություն են ձեռք բերել այդ աշխատակազմի ընդլայնման վերաբերյալ, և ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ իրենց պետք է պարտավորված զգան՝ այդ համաձայնությունն իրականացնելու համար»:
Ա. Ռուստամյանի կարծիքով` ներկայիս իրադրությունը համեմատության եզր չունի 1997-98 թթ. հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, ով Հայաստան է ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ անցած քառօրյայում ընդունված Ընտրական օրենսգիրքը հակասում է ՀՀ շահերին:
Շտայնմայերի կարծիքով՝ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը նման բացատրությունների համար առավել հարմար ձևաչափ է, իսկ նիստը հարկավոր է հրավիրել մինչ Վարշավայի գագաթաժողովն սկսելը, որը նախատեսված է հուլիսի 8-9-ը:
Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը երկրի ղեկավարությանը տեղեկացրել է հրաժարական ներկայացնելու մասին:
«Մուսուլմանական միասնություն» շարժման առաջնորդ Տալե Բագիրզադեին Ադրբեջանի հետաքննությունը ներկայացրել է ծանր մեղադրանք՝ կանխամտածված սպանություն (Ադրբեջանի ՔՕ 120 հոդված) և զենքի անօրինական կրում (հոդված 228):
Բնական գազը, որը մատակարարվելու է TANAP գազատարով, ծառայելու է Թուրքիայի պահանջարկի մեծ մասի բավարարմանը: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով տեղի ATV հեռուստաալիքի ուղիղ եթերում:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր՝ մայիսի 20-ին, կայցելի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցած երկրների արտգործնախարարների նիստին, հայտնում է APA գործակալությունը:
ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյկանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Երևան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որին մասնակցելու են ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները (ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Ղրղըզստան), հայտնում է TASS-ը:
Միջերկրական ծովում շարունակվում են եգիպտական EgyptAir ավիաընկերությանը պատկանող А320 ինքնաթիռի բեկորների հայտնաբերման աշխատանքները, որը կործանվել էր նախօրեին՝ Կահիրեի օդանավակայանում վայրէջք կատարելուց քիչ առաջ, հայտնում է BBC-ն:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել զինծառայողի մահվան մասին։
Աշխարհի ցանկացած կետում Համացանց դուրս գալու հնարավորությունը կօգնի հաղթահարել Երկրագնդի բնակչության յոթ տոկոսի կամ 500 միլիոն մարդու աղքատությունը, իսկ աշխարհի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կաճի ավելի քան վեց տրիլիոն դոլարով: Այս մասին ասված է Pricewate rhouseCoopers (PwC) միջազգային խորհրդատվական ընկերության մամուլի տեղեկագրում:
Ահմեդ Հելալը, ով ղեկավարում է Ֆրանիսայում գտնվող գործարանը, կազմակերպության տարբեր պաշտոններում աշխատել է ավելի քան 15 տարի: