Բաժիններ՝

Թուրքիան սպառնացել է ԵՄ-ին կասեցնել բոլոր համաձայնագրերը

Թուրքիան սպառնացել է կասեցնել ԵՄ-ի հետ բոլոր համաձայնագրերը, եթե Բրյուսելը շարունակի «երկակի ստանդարտների» քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Յիգիթ Բուլութը, հայտնում է Reuters-ը:

Նա չի նշել, թե Թուրքիայի իշխանությունները ինչ դժգոհություններ ունեն Եվրամիությունից:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ իր երկիրն ավելի շատ փախստականների է ընդունում, քան աշխարհի ցանկացած այլ պետություն ու կոչ է արել ԵՄ-ին կիսել այդ բեռը, հայտնում է TASS-ը:

«Անօրինական միգրացիան վերահսկողության տակ պահելու համար Եվրոպան ու Թուրքիան պետք է միասին աշխատեն, որպեսզի ստեղծեն իրավական մեխանիզմներ, ինչպիսին է 2016թ. մարտի համաձայնագիրը՝ սիրիացի փախստականներին վերաբնակեցնելու համար»,- ասել է Էրդողանը:

Անկարան ու Բրյուսելը բանակցություններ են վարում մի շարք հարցերի վերաբերյալ, որոնցից կարևորը Մաքսային միության հարցերն են ու փախստականների հարցով գործարքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս