Բաժիններ՝

Սիրիական բանակն ազատագրել է Դեր Զորի հայկական գերեզմանատունը

Սիրիայի կառավարական բանակի 137-րդ հրետանային բրիգադը երեկ ԴԱԻՇ-ի դեմ մղված համառ մարտերից հետո ազատագրել է Սիրիայի Դեր Զոր քաղաքի արևմտյան մասում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող տարածքները, որտեղ գտնվում է նաև հայկական գերեզմանատունը, հայտնում է almasdarnews.com-ը:

Նշվում է, որ կառավարական զորքերը կարողացել են թեժ մարտերի արդյունքում վերանվաճել հայկական գերեզմանատան տարածքը:

Կայքը, հղում կատարելով Սիրիայի 104-րդ պաշտպանական բրիգադի ներկայացուցիչ Յարոբ Զահրեդդինին, նշում է, որ հայկական գերեզմանատան ազատագրման համար մղված մարտերի ընթացքում Սիրիայի բանակը ոչնչացրել է ԴԱԻՇ-ի բազմաթիվ ահաբեկիչների, որոնց թվում եղել են նաև Հյուսիսային Աֆրիկայից ժամանած մի քանի ահաբեկիչներ:

Մինչ այդ տեղեկություններ էին տարածվել, որ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները պղծել են հայկական գերեզմանատունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031