ՆԱՏՕ-ն ամրապնդում է դաշինքի արևելյան ճակատը
ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են ամրապնդել դաշինքի արևելյան ճակատը, այդ թվում՝ կապված Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության հետ, պատմել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը «Լեհական ռադիոյին» տված հարցազրույցում:
Նշվում է, որ ավելի վաղ նման հաղորդագրությունները կրել են ոչ պաշտոնական բնույթ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ իրենց պատրաստակամությունն արդեն հայտնել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան:
«Մենք որոշել ենք, որ դա լինելու է ՆԱՏՕ-ի ուժերի բազմազգ ներկայություն: Որոշ դաշնակիցներ, մասնավորապես, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Գերմանիան, արդեն հայտարարել են արևելյան ճակատի ամրապնդման պատրաստակամության մասին»,- ասել է նա:
Միաժամանակ, Ստոլտենբերգն ասել է, որ վերջնական որոշում կկայացվի Վարշավայի գագաթաժողովում՝ հուլիսի 8-9-ը:
Ստոլտոնբերգը նաև բացատրել է, որ արևելյան ճակատի ամրապնդումը Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության պատասխանն է:
«ՆԱՏՕ-ի արևելյան ճակատի ամրապնդումը պատասխան է նոր խնդիրներին, որոնք ծառացած են դաշինքի առաջ, այդ թվում՝ Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը»,- ընդգծել է նա: