Հորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ

Հորդանանի ԶՈւ գլխավոր հրամանատարությունը հայտարարել է, որ թագավորության հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են իրանական հինգ հրթիռ՝ Էզ-Զարկա նահանգի երկնքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հորդանանի ՀՕՊ համակարգերը երեքշաբթիից չորեքշաբթի գիշերը որսացել և խոցել են Իրանից արձակված հինգ բալիստիկ հրթիռ: Բեկորների ընկնելու վայրերում տեղակայվել են մասնագիտացված ինժեներատեխնիկական խմբեր, զոհերի և նյութական վնասների մասին տեղեկություններ չեն ստացվել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Գլխավոր հրամանատարությունը շեշտել է, որ թագավորության զինված ուժերը ուշադրությամբ հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և պահպանում են առավելագույն օպերատիվ պատրաստվածություն՝ օդային տարածքը պաշտպանելու համար։

«Հորդանանի ԶՈւ-ն թույլ չի տա երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում»,- նշվում է տեքստում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930