Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ի հակասական հայտարարությունները և հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումները վնաս են հասցրել դիվանագիտական գործընթացին։ Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

«Իրանի զինված ուժերը ոչ մի րոպե չեն երկմտի պատասխան տալու համար, երբ դա անհրաժեշտ համարեն», – նշել է խոսնակը։

Բաղային հավելել է, որ իշխանության թևերը լիովին համակարգված են և երկրի պաշտպանության համար կկիրառեն դիվանագիտություն կամ ռազմական ուժ։

Գիշերը ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան Apache ուղղաթիռի խոցման: CENTCOM-ի տվյալներով՝ գործողության ընթացքում խոցվել են իրանական ՀՕՊ օբյեկտներ, կառավարման ցամաքային կայաններ և Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող հսկողության ռադիոտեղորոշիչ կայաններ։

Ի պատասխան ԱՄՆ հարվածների՝ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում, Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան օբյեկտների։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930