Բաժիններ՝

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է երկրում թուրքական ռազմաբազա հիմնելու մասին տեղեկությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է երկրում թուրքական ռազմաբազա հիմնելու մասին տեղեկությունը:

«ԶԼՄ-ներով տարածված տեղեկությունը, թե Ադրբեջանի տարածքում ստեղծվելու է օտարերկրյա պետության ռազմաբազա, անհիմն է և չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը, հղում կատարելով Թահիրովին, նշում է, որ դեռևս 1999 թվականից Հաջի Զեյնալաբդին Տագիև բնակավայրում գտնվող օդանավակայանն օգտագործվում է ադրբեջանցի զինծառայողներին Կոսովո, Աֆղանստան և Իրաք խաղաղապահ առաքելություններին մասնակցելու նպատակով ուղարկելու համար:
Օդանավակայանի տերմինալներից մեկում նախատեսվում են սենյակներ` ինքնաթիռների տեխնիկական աշխատանքներով զբաղվող աշխատակիցների և օդաչուների հանգստի համար:

Նրա խոսքով՝ ադրբեջանցի զինծառայողներին Աֆղանստան տանելու և հետ բերելու համար ադրբեջանական կողմն օգտվում է Թուրքիայի ռազմաօդային ուժերի տրանսպորտային ինքնաթիռներից:

Նրա խոսքով՝ ինքնաթիռների մեկնումից հետո սենյակները փակվում են, դրանք փոխանցվում են ադրբեջանական կողմին, վերցվում են պահպանության տակ և Թուրքիայի ռազմական կցորդի ապարատի ներկայացուցիչները լքում են տարածքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031