Թրամփը Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաային հրավիրել է Սպիտակ տուն․ AFP
Թրամփը Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաային հրավիրել է Սպիտակ տուն․
Դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփը Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաային հրավիրել է Սպիտակ տուն՝ հունիսի 14-ին։
Ընդամենը անցյալ շաբաթ NBC-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, թե ցանկանում է «ավելի թիրախային (վիրաբուժական) հարված հասցնել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահին» և ակնարկել էր, որ Դամասկոսը կարող է դա անել. «Մենք կարող ենք օգնել նրանց այդ հարցում, կամ կարող ենք խորհուրդ տալ Սիրիային: Սիրիան հիանալի աշխատանք է տանում իր տարածքը մաքրելու ուղղությամբ»։
Այսպիսով, «Ալ-Քաիդայի» նախկին հրամանատարը, ով դարձել է նախագահ, արդեն երկրորդ անգամ է այցելում Սպիտակ տուն, մինչդեռ Վաշինգտոնը նրան դիտարկում է որպես հնարավոր միջնորդ (պրոքսի)՝ հարևանությամբ գտնվող «Հեզբոլլահի» դեմ պայքարում։
Ի դեպ, հունիսի 14-ին լրանում է նաև Թրամփի 80-ամյակը, որը նա պատրաստվում է նշել Սպիտակ տան բակում կազմակերպվելիք «վանդակում մարտով» (cage fight): Շարաան դեռևս չի հաստատել իր մասնակցությունը։

