![](/banners/BeFunky-design.jpg)
Ստամբուլի համալսարանի ռեկտորի ձերբակալությունն ուղեկցվել է հրաձգությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/stambul.jpg)
Ստամբուլի Առևտրային համալսարանի ռեկտոր Նազիմ Էքրեմի ձերբակալությունը, որին թուրքական իշխանությունները կասկածում են հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ, ուղեկցվել է նրա թիկնապահների և ոստիկանների միջև բախումներով, հայտնում է DHA գործակալությունը:
Ոստիկանությունը համալսարան է ժամանել նրան ձերբակալելու համար, սակայն հանդիպել է նրա թիկնազորի դիմադրությանը, որը օդ է կրակել:
Ոստիկանական հավելյալ ուժերին հաջողվել է Էքրեմին ձերբակալել: Նրա հետ միասին ձերբակալվել են նաև կրակ բացած թիկնապահները: