Բաժիններ՝

Նիսում ահաբեկչության զոհերի հարազատները ցանկանում են դատի տալ իշխանություններին

Նիսում տեղի ունեցած ահաբեկչության հարազատները նպատակ ունեն դատի տալ Ֆրանսիայի եւ Նիս քաղաքի իշխանություններին, որտեղ հուլիսի 14-­ին Բաստիլիայի գրավման օրվա կապակցությամբ հավաքված մարդկանց բազմության մեջ էր մտել բեռնատար ավտոմեքենան: Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Գործակալություն տվյալներով, ահաբեկչության զոհ դարձած մարդկանց հարազատները ցանկանում են դատական հայցով հանդես գալ Անգլիական ծովափում անվտանգության պայմանների բացակայության համար:

Ֆրանսիացի փաստաբանները, սակայն, գաղափարը տարօրինակ են համարում, քանի որ իրավական տեսանկյունից գրեթե անհնար է ապացուցել քաղաքի, կամ պետության մեղքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս