Քրդե՛ր, ես չեմ մոռանա, թե ինչ արեցիք. Դոնալդ Թրամփ

Քրդե՛ր, ես չեմ մոռանա, թե ինչ արեցիք. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է, որ չի մոռանա քրդերի քայլերը։

Նա նշել է, որ իրենք զենք են ուղարկել նրանց, թեև ինքը կողմ չի եղել այդ քայլին։ Թրամփի խոսքով՝ ինքը դեմ է արտահայտվել՝ նշելով, թե չի հավատում, որ նրանք կանեն դա։

ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ նրանք զենքը կուտակել են սեփական կարիքների համար։ Դա ամոթալի որակելով՝ նա շեշտել է, որ կհիշի այդ մասին։

Դրանից առաջ Միացյալ Նահանգների ղեկավարը հաստատել էր իր զորակցությունը քրդերին, որպեսզի վերջիններս ներգրավվեն Իրանի դեմ իրականացվող ամերիկա-իսրայելական ռազմական գործողություններին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930