Բաժիններ՝

Հունաստանը Թուրքիայից պահանջել է զորքերը դուրս բերել Կիպրոսից

Հունաստանը երբեք չի համաձայնի Կիպրոսի տարածք թուրքական ներխուժման հետ և պահանջում է այնտեղից դուրս բերել օկուպացիոն զորքերը, հայտարարել է Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Կոտզիասը, հայտնում է Greek Reporter-ը:

«Այսօր լրանում է Կիպրոս թուրքական ներխուժման 42–րդ տարին (1974թ. հուլիսի 20), որը սկիզբ դրեց Կիպրոսի ավելի քան մեկ երրորդի շարունակվող թուրքական անօրինական օկուպացիային: Երկիր, որը ՄԱԿ-ի և ԵՄ-ի անդամ է»,- նշված է հայտարարության մեջ:

Նա հիշեցրել է, որ իրենց տներից արտաքսվել է ավելի քան 200 հազար կիպրոսցի, բազմաթիվ մարդիկ են անհետ կորել, մինչ օրս օկուպացված շրջաններում շարունակվում է հունական ու քրիստոնեական ժառանգության թալանումն ու գաղութացումը:

«Հունաստանը չի ընդունում և երբեք չի ընդունի թուրքական ներխուժման հետևանքները»,- ասվում է փաստաթղթում:

Կոտզիասը հայտարարել է, որ դրա նպատակը ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի հիման վրա կիպրական հարցի արդարացի, ամուր, համընդգրկուն և համաձայնեցված որոշման ընդունումն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս