Բաժիններ՝

Սորոսը կոչ է արել ԵՄ-ին հույս չդնել Թուրքիայի օգնության վրա

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում սկսել է թուլանալ, սակայն դա ժամանակավոր բնույթ է կրում, կարծում է միլիարդատեր Ջորջ Սորոսը: Նա նշել է, որ հարկավոր չէ հույսեր փայփայել փախստականների հետ կապված համեմատաբար հանգիստ վիճակի պահպանման հետ, հայտնում է ИноТВ-ն:

Սորոսի կարծիքով՝ մոտ ժամանակներս ներգաղթյալների թիվը կավելանա, իսկ նրանց հանդեպ եվրոպացիների վերաբերմունքը, համապատասխանաբար, կվատանա:
Միևնույն ժամանակ, միգրացիոն ճգնաժամը պատճառներից մեկն է, որի հետևանքով Եվրամիությունը հայտնվել է «մահացու վտանգի» մեջ, այդ իսկ պատճառով խնդիրն անհրաժեշտ է լուծել որքան հնարավոր է արագ:

Միլիարդատերը նաև նշել է, որ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձերը, անկասկած, բարձրացնում են անորոշության մակարդակն ու կարող են ազդել ներգաղթյալների մասին Անկարայի և ԵՄ-ի պայմանագրի վրա:

Ընդ որում՝ Սորոսը ցանկացած դեպքում կարծում է, որ Եվրոպան չպետք է ներգաղթյալների նկատմամբ իր քաղաքականությունը կառուցի այդ պայմանագրի հիման վրա: Չէ՞ որ, այդ ամենից բացի, Թուրքիայի նախագահը փորձում է հաշտվել Ռուսաստանի հետ:

«Ակնհայտ է մեկ բան՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը փորձում է ինչ-որ ձևով հաշտվել Ռուսաստանի և Վլադիմիր Պուտինի հետ: Ես չգիտեմ՝ որոնք են դրա դրդապատճառները: Հնարավոր է, նա ցանկանում է դառնալ հավասարակշռող գործոն Ռուսաստանի և Եվրոպայի միջև»,- հայտարարել է միլիարդատերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս