Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո երկրից դուրս է բերվել 4,5 հազար ռուսաստանցի
Շուրջ 4,5 հազար ռուսաստանցի է 4 օրում դուրս բերվել Թուրքիայից «Աերոֆլոտի» և թուրքական ավիաընկերությունների կանոնավոր և հավելյալ չվերթերով, հայտնում է RIA Novosti-ն:
Ավիադիսպետչերական շրջանակներում գործակալության աղբյուրի խոսքով՝ դեպի Ռուսաստան իրականացվել է 55 չվերթ:
Նրա խոսքով՝ թուրքական օդանավակայաններում Ռուսաստանի քաղաքացիների թռիչքներին հետևում են հյուպատոսության աշխատակիցները: