Ավստրիայի ԱԳՆ-ն բացատրություններ տալու նպատակով իր մոտ է հրավիրել է Թուրքիայի դեսպանին
Ավստրիայի իշխանությունները Թուրքիայի դեսպանից բացատրություններ են պահանջել՝ կապված Վիեննայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին աջակցող ցույցերի կազմակերպման հետ, հայտնել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցը:
Ինչպես հայտնել է նախարարը ORF ռադիոկայանին տված հարցազրույցում, թուրք դեսպանը պետք է բացատրի՝ արդյոք Ստամբուլը կոչ է արել բազմաթիվ ակցիաներ կազմակերպել՝ ի պաշտպանություն Էրդողանի, որը հրավիրվել էր Թուրքիայում ձախողված պետական հեղաշրջումից հետո:
«Մենք ունենք վկայություններ, որ Վիեննայում Էրդողանին աջակցող ցույցերը կազմակերպվել են անմիջականորեն Թուրքիայից: Իհարկե, դա միանգամայն անթույլատրելի է, և մենք ցանկանում ենք արտահայտել մեր բողոքը»,- հայտարարել է Կուրցը: