ԵՄ և մի քանի այլ երկրներ արտահանման խթանման նպատակով օժանդակություն է տրամադրվել 31 ընկերության. Գևորգ Պապոյան
Հունիս 11,2026 16:45 Share Ամենակարևոր լուրերը Հայաստանից՝ Telegram-ում 2025 թվականին Հայաստանի տնտեսական զարգացման միտումները շարունակել են մնալ դրական, եւ երկրում արձանագրվել է 7,1 տոկոս տնտեսական աճ. ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Զեկուցողի խոսքով 2025 թվականին Էկոնոմիկայի նախարարությանը պետբյուջեից հատկացվել է 79,5 մլրդ դրամ, կատարողականը կազմել է շուրջ 77 մլրդ դրամ: Նշվել է, որ 10 ծրագրի շրջանակում իրականացվել է 75 միջոցառում: Տնտեսության, զբոսաշրջության ոլորտին հատկացվել է 36,5 մլրդ դրամ:
Անդրադառնալով «Տնտեսության արդիականացում» պետական միջոցառմանը՝ նախարարը նշել է, որ դրա իրականացման համար ծախսվել է 22,9 մլրդ դրամ: Միջոցառման շրջանակում արտադրական հնարավորությունների արդիականացման եւ տեխնոլոգիաների ներմուծման ու խթանման նպատակով մատչելի պայմաններով վարկեր են տրամադրվել բիզնեսին. 5176 շահառու ստացել է սուբսիդավորվող վարկ, որով ձեռք են բերվել 3560 միավոր մեքենա, սարքավորում և դրանց բաղկացուցիչ մասեր:
Հաջորդ՝ «Ներդրումների եւ արտահանման խթանման» ծրագրով իրականացվել է 13 միջոցառում: Հաստատված բյուջեն կազմել է 4,7 մլրդ դրամ, ծախսվել է 4,9 մլրդ դրամ:
Եվրոպական միության և մի քանի այլ երկրներ արտահանման խթանման նպատակով օժանդակություն է տրամադրվել 31 ընկերության: Վերջիններս 2,8 մլրդ դրամի աջակցություն ստանալու արդյունքում ավելի քան 15 տոկոսով ավելացրել են արտահանումը ԵՄ և այլ երկրներ: Զբոսաշրջության ոլորտում ծախսվել է 1,5 մլրդ դրամ: Իրականացված միջոցառումների արդյունքում ավելացել է մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը:
Գևորգ Պապոյանը մանրամասներ է ներկայացրել իրականացված այլ միջոցառումների վերաբերյալ, ապա պատասխանել պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով արտահանման ծավալների աճին, գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերին և այլն:
Հունիսի 11-ին Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:
ԱԺ

