Բաժիններ՝

Բախումներ՝ Թրամփի դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Դոնալդ Թրամփի դեմ Քլիվլենդում, որտեղ տեղի է ունենում Հանրապետական կուսակցության համագումարը, ակցիայի մասնակիցները փորձել են այրել ամերիկյան դրոշը, հայտնում է ABC News-ը:

Դրա հետևանքով տեղի են ունեցել բախումներ, վիրավորվել է 2 ոստիկան:
Տեղեկությունների համաձայն՝ միտինգի 18 մասնակից կալանավորվել է, ինչը ավելացրել է հանրապետականների համագումարի 3 օրվա ընթացքում կալանավորվածների թիվը՝ հասնելով մինչև 23 մարդու:

«Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ վերջիններս փորձել են այրել ամերիկյան դրոշը: Ոստիկանները նետվել են մարելու կրակը»,- ասվում է նյութում:

1851915

Ցուցարարներին հրամայվել է ցրվել, սակայն ոմանք հրաժարվել են, ինչը հանգեցրել է բախումների: Ցույցերի մեծ մասը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական հրապարակում, որտեղ անցկացվում է հանրապետականների համագումարը:

1851914

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս