Ադրբեջանում թուրքական ռազմաբազա կգործի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Գըզըլ Շյարգ զինվորական ավանի շենքերն ու շինությունները և Զեյնալաբդին Թաղիև ավանում գտնվող զինվորական օդանավակայանի մի տերմինալը հանձնվում է Թուրքիայի Զինված ուժերի անձնակազմի օգտագործմանը:
Ինչպես հաղորդում է պետության ղեկավարի պաշտոնական կայքը, Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների միջև այս արձանագրությունը ստորագրվել է 2013 թվականի հունիսին, Բաքվում:
Համաձայն հրամանագրի, Ալիևն Ադրբեջանի պաշտպանության նախարարին հանձնարարել է ապահովել արձանագրության կատարումը, իսկ ԱԳ նախարարությանը՝ Թուրքիայի կառավարությանը տեղեկացնել այն մասին, որ ներպետական բոլոր գործընթացներն Ադրբեջանը կատարել է: