«Թուրքիան անձամբ կորոշի՝ սահմանի՞ արդյոք մահապատիժ, թե՞ ոչ». Էրդողան
Թուրքիան շարունակում է քայլեր ձեռնարկել անվտանգության ապահովման համար, որը անհրաժեշտ է համարում, և Եվրամիությունը չպետք է դրան միջամտի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«ԵՄ-ն ողջ աշխարհը չէ, դա ընդամենը 28 պետություն է»,- ասել է Էրդողանը՝ պատասխանելով մի շարք եվրոպական երկրների քննադատությանը՝ ուղղված Թուրքիային, որոնք քննարկում են մահապատժի սահմանումը, ինչպես նաև հեղաշրջմանն առնչություն ունեցողների զանգվածային կալանավորումները:
«53 տարի մենք թակում էինք դուռը, և նրանք ստիպում էին մեզ սպասել՝ ներս թողնելով մյուսներին»,- ասել է Էրդողանը:
Վերջին անգամ մահապատիժը Թուրքիայում կյանքի է կոչվել 80-ականների կեսին, իսկ այն չեղյալ է հայտարարվել 2004թ.: