ԱՄՆ վերջին հարվածները նշանակում են հրադադարի ռեժիմի լիակատար չեղարկում. Ղարիբաբադի

ԱՄՆ վերջին հարվածները նշանակում են հրադադարի ռեժիմի լիակատար չեղարկում. Ղարիբաբադի

Իրանի փոխարտգործնախարար իրավական և միջազգային հարցերով Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրանի տարածքին ԱՄՆ-ի հասցրած վերջին հարվածները փաստացիորեն նշանակում են հրադադարի ռեժիմի «լիակատար և կոպիտ չեղարկում»։

X սոցիալական ցանցի իր հրապարակման մեջ նա մեկնաբանել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարությունները, որոնցում Վաշինգտոնի գործողություններն անվանվել էին «ինքնապաշտպանություն»։ Իրանցի դիվանագետը նշել է, որ նման ձևակերպումն իրավական ուժ չունի։

Ղարիբաբադին նշել է, որ միջազգային իրավունքում ագրեսոր պետությունը ձևակերպումների փոփոխման միջոցով չի կարող խուսափել իր գործողությունների հետևանքներից, իսկ ռազմական ագրեսիան «բառային մանիպուլյացիաների» պատճառով օրինական չի դառնում։

Նա ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը «վճռականորեն կդիմակայեն ցանկացած ագրեսիայի» և պատրաստ են «խիստ, հեղինակավոր և զղջում պարտադրող պատասխանի»՝ պաշտպանելով «երկրի տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը»։

Նա նախազգուշացրել է նաև, որ անօրինական և վտանգավոր գործողությունների հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կընկնի ԱՄՆ-ի և ցանկացած այն կողմերի վրա, որոնք մասնակցում, աջակցում կամ օգնում են այդ գործողություններին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930