Բաժիններ՝

Թրամփի գլխավոր մրցակիցներից մեկն առաջին անգամ պաշտպանել է նրան նախագահի պաշտոնի համար պայքարում

Ֆլորիդայից ազդեցիկ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն, որը նախընտրական արշավում մի քանի ամիս միլիարդատեր Դոնալդ Թրամփի հիմնական մրցակիցներից մեկն էր, հուլիսի 20­-ին առաջին անգամ հանդես Է եկել նրա պաշտպանությամբ: Նրա ելույթը ցուցադրել են Քլիվլենդում (Օհայոյի նահանգ) Հանրապետական կուսակցության ազգային ժողովի ժամանակ:

«Ի տարբերություն Հիլարի Քլինթոնի, Դոնալդ Թրամփը պատրաստ Է իջեցնելու հարկերը, զսպելու ծախսերը եւ վերահսկողության տակ վերցնելու մեր պետական պարտքը,­ նշել է Ռուբիոն։

­ Ի տարբերություն Բարաք Օբամայի եւ Հիլարի Քլինթոնի, նա լրջորեն է ընդունում
արմատական իսլամիստների կողմից սպառնալիքը եւ մտադիր Է վերականգնել մեր զինված ուժերը»:

«Երկրաատեւ եւ եռանդուն փրայմերիզներից հետո երկպառակությունների ժամանակն անցել է, ժամանակն Է միավորվելու եւ պայքարելու հանուն Ամերիկայի համար նոր ուղեգծի եւ հաղթելու նոյեմբերին»,­ հայտարարել Է սենատորը, հաղորդել է ՏԱՍՍ­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս