Թեհրանի պատասխանն ԱՄՆ-ին է՛լ ավելի ցավոտ է լինելու․ իրանցի պատգամավոր

Թեհրանը մտադիր է է՛լ ավելի վճռական ու ցավոտ պատասխանել ընդդեմ Իրանի ԱՄՆ գործողություններին։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահն այսօր՝ հունիսի 11-ին, հայտարարել է, որ ամերիկյան ուժերը կարող են վերահսկողություն հաստատել Իրանի Խարգ կղզու նկատմամբ։ Դոնալդ Թրամփն ասել է նաև, որ ուրբաթ գիշեր՝ հունիսի 12-ին, Վաշինգտոնն Իրանին ավելի լայնամասշտաբ ու ավերիչ հարվածներ է հասցնելու։

Թրամփի հայտարարություններին Էբրահիմ Ազիզին անդրադարձել է Fars գործակալությանը տված մեկնաբանությունում՝ ասելով, որ Վաշինգտոնի չկշռադատված ցանկացած քայլի հետևելու է Թեհրանի առավել վճռական պատասխանը, ինչն էլ նրանց՝ ամերիկացիներին, ստիպի զղջալ դրանց համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930