Բաժիններ՝

ՀՀ–ն ներկայացնող պատանի շախմատիստն աչքի է ընկել Ղազախստանում

Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բաղյանն ընդգրկվել է Ղազախստանում անցկացվող «Վլադիմիր Դվորկովիչի հուշամրցաշար – Aktobe Open 2026» շախմատի միջազգային խոշոր մրցաշարի լավագույն տասնյակում:

Հայ շախմատիստը տարել է երեք հաղթանակ, վեց պարտիա ավարտել է ոչ-ոքի և 6 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը։
Նա հաղթանակներ է տարել այնպիսի գրոսմայստերների նկատմամբ, ինչպիսիք են իրանցի Մեհդի Գոլամին և ղազախստանցի Նոգերբեկ Կազիբեկը, ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի Ռուդիկ Մակարյանի, խորվաթ Իվան Շարիչի, ինչպես նաև առաջատար շախմատիստներ Դանիիլ Դուբովի և հավակնորդների մրցաշարի մասնակից Անդրեյ Եսիպենկոյի հետ:

Հիշեցնենք`Սկլոկին-Բաղյանը այս տարվա մարտին Հայաստանի սպորտային քաղաքացիություն ստացավ: Նա միջազգային վարպետի կոչում ունի:

Վլադիմիր Դվորկովիչի հուշամրցաշարը, որը Ղազախստանի գավաթի փուլերից է, անցկացվել է Ակտոբեում հունիսի 3-11-ը: Մրցաշարին մասնակցում էին 21 երկրի 210 շախմատիստներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930