Բաժիններ՝

Կրեմլը՝ Թուրքիայում արտակարգ դրություն հաստատելու մասին

Թուրքիայում արտակարգ ռեժիմ սահմանելը այդ երկրի ներքին գործն է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Դա Թուրքիայի ներքին գործն է»,- ասել է Պեսկովը լրագրողներին:

Թուրքիայում 3 ամսով արտակարգ դրություն սահմանելու մասին նախօրեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անվտանգության նիստի և երկրի կառավարության արդյունքներով:

Նրա խոսքով՝ արտակարգ ռեժիմը սահմանվում է, որպեսզի արդյունավետ ու արագ միջոցներ ձեռնարկվեն հեղաշրջմանն առնչություն ունեցող մարդկանց դեմ:
Թուրք նախագահը հայտարարել էր, թե դա չի վնասի ժողովրդավարությանը, քաղաքացիների իրավունքներին ու ազատությանը, հակառակը, դրանք կամրապնդի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031