Բաժիններ՝

Բրյուսելում ենթադրյալ ահաբեկիչ է ձերբակալվել

Բրյուսելում չորս ժամ տևած հատուկ գործողությունների արդյունքում ոստիկանությունը ձերբակալել է ենթադրյալ ահաբեկչի: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»­-ն, ձերբակալվածը ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող է:

Ենթադրյալ ահաբեկիչը թաքնվել էր Բրյուսելի կենտրոնական ավտոկայանատեղիում` պատմական Գրան պլյաս հրապարակից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Ականատեսների վկայությունների համաձայն` տղամարդը սև վերարկու էր հագել, որի տակից երևում էին լարեր:

Հատուկ գործողությունների արդյունքում գրադարանին մոտ գտնվող շենքից և խանութներից մարդիկ են տարհանվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս