Նույն աղբյուրը օգոստոսի 29-ին հայտնել էր, որ հակաահաբեկչական գործողության ժամանակ զոհվել է 765, վիրավորվել է 2765 և անհետ կորել է 11 զինծառայող:
Հնարավո՞ր է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հարցը ինչ-որ պահի մտնի ոչ իշխանական չորս ուժերի («Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն», Դաշնակցություն)` Քառյակի օրակարգ: Այս հարցը կրկին դարձել է քննարկման առարկա հասարակական-քաղաքական որոշ շրջանակներում և մամուլում` հատկապես Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո:
Չի բացառվում, որ Ռուսաստանը նրանց համար 1000 խորանարդ մետր գազի գին սահմանի 268.5 դոլար, ինչին ներկայումս ձգտում է հասնել Ուկրաինան:
Չեն փոխվում հայ պաշտոնյաները, ոչ մի կերպ չեն փոխվում: Նրանց միակ երազանքն ու զբաղմունքը պետական բյուջեի գումարների անարդյունավետ օգտագործումն է: Անարդյունավետ՝ պետության համար, բայց խիստ արդյունավետ՝ սեփական անձի ու բարեկեցության համար:
Նման եզրահանգման են եկել բրիտանական թերթի վերլուծաբանները՝ հենվելով երեք անկախ վարկանիշային կազմակերպությունների տվյալների վրա:
Ռուսաստանը ցանկանում է սպանել ուկրաինական ժողովրդավարության գաղափարը և երկրի յուրաքանչյուր հաջողությունը:
Բուայեի խոսքով՝ այն ժամանակ, երբ Ֆրանսիան պատրաստվում է դիմավորել Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, Ֆրանսիայում դեռ ոչ մի օրենք թույլ չի տալիս պատժել ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը՝ բացի Հոլոքոստից:
Վրաստանի նախագահն ընդգծել է, որ իրենք չեն հասկանում, թե ինչու է խոշոր և միջուկային տերությունն օկուպացրած պահում հարևան երկրների տարածքները:
ՀՀ նախագահի խոսնակ Արման Սաղաթելյանը Twitter-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է Հայաստան-Ադրբեջան հակամարտության լուծումից, գրել է. «Բաքվում Էրդողանը՝ Ալիևի «դեմքփրկման» իր երեկվա շոուով Թուրքիային վերջնականապես դուրս դրեց տարածաշրջանային գործընթացներից»
Այս մասին հայտարարել է Panha ընկերության տնօրեն Մոհամմադ Ալի Ահմադաբադին:
Այս մասին հայտարարել է Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մաննը:
Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը:
Մենք գործ ունենք անվտանգության ոլորտում իրավիճակի կտրուկ փոփոխման հետ:
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ներկա են ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:
Օբաման ու Քեմերոնը հայտարարել են, որ իրենք պետք է Ռուսաստանին ցույց տան, որ մշտապես պահպանելու են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը, որն առնչվում է հավաքական պաշտպանությանը:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը շարունակում է գտնվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում և բազմաթիվ հանդիպումներ անցկացնել Չինաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի, կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչների, ինչպես նաև երկրի տարբեր ոլորտներ ներկայացնող խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ:
Մուհամմեդի վերահուղարկավորումը կարող է սրել սուննիների ու շիաների միջև լարվածությունը:
«Մենք ամուր կանգնած ենք բոլոր նրանց դեմ, ովքեր խախտում են միջազգային իրավունքը, բռնակցում են այլ պետություններին պատկանող տարածքներ կազմ ռազմական աջակցություն են ցուցաբերում այլ պետություններում անջատականություն ստեղծելու համար»,- նշել է Գաուկը:
Այս մասին Ուկրաինայի կառավարության երեկվա նիստում հայտարարել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Մեր Արտգործնախարարությունը ցույց տվեց, որ նախաձեռնող է: Հաշվի առնելով նախընտրական իրավիճակը Թուրքիայում՝ Էրդողանն անձամբ չի գա, որ ազգայնակնանների ձայներն իր դեմ չուղղի: Հնարավոր է, որ Դավութօղլուին ուղարկի, որը գա ու առաջ տանի «արդար հիշողության» իր սիրելի թեզը: Շատերն ասում են, որ եթե Թուրքիան չգա՝ պարտվում է, որովհետև հայերի հրավերին չի արձագանքում, եթե գա՝ էլի պարտվում է, որովհետև Ցեղասպանության տարելիցին եկել է ու ստացվում է , որ ճանաչում է այն»,- ասում է թուրքագետը:
Այս մասին այսօր հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը այսօր կառավարության նիստում՝ ներկայացնելով օրակարգը, ասաց, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարեց, որ այսօր Վահե Հակոբյանը նշանակվելու է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ։
Այս մասին հայտարարել է Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն:
Հնդկաստանում, ուր բնակվում է գրեթե 175 միլիոն մուսուլման, Զավահիրիի այս հայտարարությունն ընդունել են ամենայն լրջությամբ:
Սաակաշվիլին ընդգծել է, որ ոչ ոք լուրջ չի ընդունում իրեն ձերբակալելու մասին Վրաստանի ներկայիս ղեկավարության պահանջը
Հաշվի առնելով մի շարք այլ հանգամանքներ, Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին նույնիսկ անակնկալ կարելի է համարել: Հատկապես, որ նա Մեծ Բրիտանիա է մեկնել սեպտեմբերի 3-ին, երբ շատ ավելի անակնկալ կերպով Մոսկվայում հայտարարեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին:
Իր տնտեսական հզորությամբ աշխարհում 8-րդ տեղը զբաղեցնող Կալիֆորնիայի քվեարկությունը ցույց է տալիս, որ Արցախի անկախությունը անշրջադարձելի գործընթաց է, քանի որ այս ժողովրդավարական պետությունը այլևս չի կարող կցվել Ադրբեջանին, որը մարդու իրավունքները պաշտպանող բազմաթիվ կազմակերպությունների կողմից համարվում է բռնատիրական:
Տեսանյութը տարատեսակ խոսակցություններ է առաջացրել Իրանում (և ոչ միայն):
Կառավարության շենքի առջև հավաքվել են «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները և պահանջում են վարչապետի հետ հանդիպում։ Սակայն վարչպապետի փոխարեն նրանց մոտեցավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և հայտարարեց, որ գործարանի հետ կապված խնդիրը քննարկվում է։Ուսումնասիրությունները կավարտվեն սեպետեմբերի 15-ին և մինչև այդ ժամանակ կվճարեն մեկ ամսվա աշխատավարձ։ Բողոքավորները դժգոհեցին, որ նոր ուսումնական տարի է, դպրոց […]
Էրդողանի ադրբեջանական այցն իրականացվել է սեպտեմբերի 2-3-ին: