Որ արժանիքների համար է Արթուր Դավթյանը դառնալու Գլխավոր դատախազ
«Հայաստանում չկան անպատժելի մարդիկ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը: Նա կտրականապես չհամաձայնեց լրագրողների դիտարկումների հետ, որ մեր երկրում կան ընտանիքներ, անձինք, որոնք ոչ մի անօրինական արարքի համար պատասխանատվություն չեն կրում, օրինակ` Սարգսյանների, Սուրիկ Խաչատրյանի ընտանիքները, Ռուբեն Հայրապետյանը և այլք:
Հարցին՝ թե ո՞ր արժանիքների համար է պաշտոնի բարձրացում ստանում Ա.Դավթյանը, գլխավոր դատախազի թեկնածուն պատասխանեց, որ բոլոր քննադատություններին ըմբռնումով է մոտենում. «Դրանցից կառանձնացնեմ հատկապես օբյեկտիվ քննադատությունները, և, եթե արժանանամ ԱԺ վստահությանը, ապա այդ քննադատություններից յուրաքանչյուրը հատուկ ուշադրության կարժանացվի»:
Մանրամասները` տեսանյութում: