«Չեմ կարծում, թե անցանկալի մարդ եմ». Դավիթ Լոքյանը՝ իր հետագա պաշտոնավարման մասին
«Հարցրեք Կարեն Կարապետյանից: Ես որևէ պրոբլեմ չեմ տեսնում աշխատանքի մեջ, իսկ այդ խնդիրները ճշտեք իրենից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք շարունակելո՞ւ է պաշտոնավարել: «Չեմ կարծում, թե անցանկալի մարդ եմ, ուղղակի մամուլը սիրում է նման բաներ գրել»,- ասաց Լոքյանը: Հովիկ Աբրահամյանի կառավարության աշխատանքի վերաբերյալ Դ.Լոքյանը նախ՝ նշեց, թե ընդամենը 6 ամիս է եղել այդ կառավարության անդամ, ապա հավելեց, որ իր ղեկավարած ոլորտում Տարածքային համաչափ զարգացման և Ֆինանսական համահարթեցման ռազմավարություններ են ընդունվել, որն ընդհանուր կառավարության հաջողությունն է: Հարցը, թե ինքն ունի՞ այն դրայվը, որ աշխատի Կարեն Կարապետյանի կառավարությունում, Լոքյանն անպատասխան թողեց: