ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն չեն քվեարկի գլխավոր դատախազի թեկնածու Ա. Դավթյանի օգտին, ՕԵԿ-ը կաջակցի, իսկ ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կողմ կքվեարկեն

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի նշանակման հարցի քննարկման ժամանակ ԱԺ խմբակցությունները հանդես եկան ամփոփիչ ելույթներով, որոնցից պարզ դարձավ, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն չեն քվեարկի գլխավոր դատախազի թեկնածուի օգտին, ՕԵԿ-ը կաջակցի, իսկ ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կողմ կքվեարկեն։

Արթուր Դավթյանն իր ելույթում նշեց, որ շատ լավ հասկանում է ԱԺ ամբիոնի հնարավորություններն ու այն օգտագործելու մոտիվացիաները, և այդ ամենին շատ ըմբռնումով է մոտենում. «Ես գլխավոր դատախազի թեկնածուն եմ ու իմ ծրագրերն եմ ներկայացնում։ Ինչպես հարցերում, այնպես էլ ելույթներում ինձ համար ընդունելի և օգտակար կլիներ, որ ասելիքները վերաբերեին բուն նյութին։ Շատ լավ պատկերացնելով գլխավոր դատախազի պաշտոնի բարձր պատասխանատվությունը՝ ականջալուր եմ եղել բարձրացված բոլոր խնդիրներին, ներկայացված բոլոր առաջարկություններին։ Նկատի ունենալով, որ հնչած ելույթներում բարձրացված հարցերի մեծ մասը համընկնում էր իմ ելույթում բարձրացրած հարցերի հետ, կարող եմ հետևություն անել, որ գոնե մեծամասնության կողմից ճիշտ եմ ընկալել այն խնդիրները, որոնք այսօր առկա են Դատախազության առջև»։

Տեսանյութեր

Լրահոս