
Արծվիկ Մինասյանը բացառում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում իր նշանակումը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը բացառում է, որ ինքը կարող է նշանակվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ա. Մինասյանը հայտարարեց, որ Սահմանադրությամբ սահմանված ժամկետում կլինի նոր կառավարության կազմավորումը, և ամեն ինչ հստակ կլինի:
«Եթե կլինեմ կառավարության կազմում, նույն լիազորություններում, դուք կտեսնեք»,- ասաց Մինասյանը: Ըստ նրա` ծրագրված գործընթացները կշարունակվեն, այդ թվում` մենաշնորհների դեմ պայքարը, մեծածախ և մանրածախ առևտրի տարանջատումը շարունակական կլինի: Ա.Մինասյանի կարծիքով` գերատեսչությունների հստակ բաժանում պետք է լինի: Արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ Մինասյանը հեռախոսով է խոսել և վստահեցրեց, որ նա շատ լավ է: