«Իսկ եթե փաստերը համադրենք մեկը մյուսի հետևից, կարող ենք գալ այդպիսի եզրահանգման, որ այս դեպքերը, այնուամենայնիվ, կարող է և ուղղակի կապ ունենան այս հանդիպման կազմակերպման հետ: Ես հիմա չեմ ուզում ասեմ՝ ով ինչ արեց, այնուամենայնիվ, օգտագործվեց մեր սահմանային այս լարվածությունը այս հանդիպումը կազմակերպելու համար» , – ասել է Անդրանիկ Քոչարյանը:
Կառավարության ղեկավարը հանդիպել է առաջապահ դիրքում ծառայություն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, հետաքրքրվել նրանց մարտական և հոգեբանական պատրաստվածությամբ, ապա շրջայց կատարել մարտական հենակետում, ծանոթացել ծառայության անցկացման և կենցաղային պայմաններին:
Ըստ հարցման տվյալների, Բարաք Օբամայի գործունեության նախագահի պաշտոնում հավանություն է տվել հարցման մասնակիցների 40%-ը: 59%-ը չի ընդունում նրա գործունեությունը:
Իմ մանդատից ելնելով, ես շարունակելու եմ սերտորեն բանակցել կողմերի հետ, այդ թվում բարձր մակարդակով, նպատակ ունենալով օգնել նրանց թուլացնել լարվածությունը: Ես և իմ թիմը կշարունակենք մեր դիտարկման աշխատանքները, որոնք կազմակերպվում են կողմերի հետ համագործակցությամբ:
ԼՂՀ ՊԲ տեղեկությունների համաձայն` այսօր հակառակորդի դիպուկահար կրացից ԼՂՀ հյուսիսային սահմաններին տեղակայված դիրքերից մեկում զոհվել է կրտսերսերժանտ Արամ Մկրտիչի Գրիգորյանը, ծնված 1971թ:
«Եվրասիական տնտեսական միությունը սկսում է աշխատանքները միասնական ֆինանսական շուկա և միասնական վճարման համակարգ ստեղծելու շուրջ, որոնց կհետևի արդեն միասնական արժույթի ստեղծումը»,- «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այսօր գրել Ռուսաստանի կառավարության պաշտոնաթերթը՝ Российская газета-ն:
ՌԴ-ի դեմ պատժամիջոցային քաղաքականության առաջնորդ ԱՄՆ-ը հաւաքագրում է այլ պետություններ, որոնց կարգին իհարկե ԵՄ-ի երկրները եւ դրանցից առաջինը Ֆրանսիան։ Իրար դեմ սառից դեպի գաղջ պատերազմի անցած երկրները միասնաբար ստանձնել են միջնորդություն` խաղաղորեն կարգավորելու նախապատերազմական մի իրավիճակ։
Խորհրդարանի նիստին ներկա պատգամավորներին հաջողվել է միմյանցից բաժանել ծեծկռտուքի մասնակիցներին և հարթել վեճը:
Ակնկալվում է, որ այն կընդունվի կառավարության առաջիկա նիստում:
Բացի այդ, այս տարվա հունվար-հունիս ամիսներին Վրաստանից Չինաստան արտահանման ծավալն աճել է 68 տոկոսով:
Շատ հանգամանալից զրույց է եղել, որի ժամանակ ասվել են բաներ, որոնք հրապարակման ենթակա չեն: Մեր կողմից նշվել է, որ երկրի պաշտպանության, անվտանգության հարցերում քաղաքական ուժերը պետք է ունենան քաղաքական միասնական դիրքորոշում, պետք է թիկունք լինեն բանակի համար:
Կողմերը պարտավորվել են չհրապարակել բանակցությունների մանրամասները մինչև որ վերջնական համաձայնագիր չկնքվի Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
«Կարևոր է ոչ միայն այն, ինչ տեղի ունեցավ, այլև այն, ինչ տեղի չունեցավ: Մենք չտեսանք, որ Ադրբեջանը համակարգված ձևով օգտագործի հրետանին, տանկերը, օդուժը և ցամաքային զորքերը: Սա նշանակում է, որ նրանք շատ հեռու են լայնածավալ հարձակումներ ձեռնարկելուց»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենը։
Մամեդովը մահացել է արձակուրդի մեջ գտնվելիս:
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին:
Տանկային բիաթլոնի առաջնությունն անցկացվելու է մերձմոսկովյան Ալաբինոյում գտնվող ՌԴ ՊՆ-ի զորավարժարանում:
Հարությունյանի բեռնատարի մասնակցությամբ ավտովթարը Ռուսաստանի ժամանակակից պատմության խոշորագույններից մեկն է:
«Պաշտպանության նախարարը ներկայացրել է այն ամենը, ինչին դուք մամուլով արդեն տեղյակ եք, եւ ընդամենը պայմանավորվել ենք ընդհանուր հայտարարություն անելու բոլոր ֆրակցիաներով եւ դիրքեր այցելություն կատարելու համար պայմանավորվածություններ ենք ձեռք բերել»:
«Բոլորիս կարծիքը միասնական էր, որ մեր զինված ուժերը ամբողջությամբ կարողանում են պահպանել մեր հասարակության անդորրը և խաղաղությունը, ամեն ինչ վերահսկելի է: Բոլորս գտել ենք, որ այս խնդրով բոլոր քաղաքական ուժերը՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն, պետք է լինեն միասնական՝ սատարելով մեր զինված ուժերին բանակին: Անթույլատրելի ենք համարել Ադրբեջանի, մեղմ ասած, ապակառուցողական դիրքորոշումը, ինչպես նաև հավաստիացրել ենք, որ մենք էլ մեր կողմից բոլոր քաղաքական ուժերը կհորդորեն, կդիմեն հասարակական տարբեր խավերին, որ բոլորը միասնական լինեն մեր բանակի և մեր պետության կողքին»:
ԵԱՀԿ Մինսկի խումբը քիչ ջանքեր չի գործադրում, որպեսզի Ղարաբաղյան հակամարտության կողմերն ընդունեն կարգավորման քաղաքական սկզբունքներով փաստաթուղթ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով: Ֆրանսիան կոչ է անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և նոր միջադեպերից խուսափելու համար:
Ռոուհանին ԱՄՆ-ին և ՄԱԿ ԱԽ-ի անդամ այլ երկրների մեղադրել է Իսրայելի հետ դավի մեջ մտնելու մեջ
Ես համոզված եմ, որ Միխեիլ Սաակաշվիլու արկածախնդիր գործողությունների ու քաղաքականության պատճառով մեր երկրում տեղի կունենար իրավիճակի էսկալացում:
Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հետ ձևավորված գործընկերային սերտ հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության, ընդհանուր արժեքների և ձգտումների վրա:
Վերջին շրջանում առավել ակտիվացել են ադրբեջանական կողմի ձեռնարկած սադրանքները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության հետ ունեցած սահմանային տարածքներում:
Այսօր մենք կարող ենք համարձակորեն ասել, որ Վրաստանը մեծ հաջողությունների է հասել արտաքին քաղաքականությունում:
Ադրբեջանի ԱԳՆ-ը ճակատային գծում տիրող իրավիճակի մասին առաջին անգամ հայտնել է միջադեպից միայն երեք օր անց:
«Թեեւ կամավորականների՝ դիրքեր մեկնելու ռազմական անհրաժեշտություն չկար, սակայն այս քայլը բարոյահոգեբանական աջակցություն է սահմաին կանգնած մեր զինվորներին, ովքեր առանց այդ էլ հստակ կատարում են իրենց խնդիրը եւ ամուր պահում են մեր սահմանները»:
Ուզենք թե չուզենք՝ կան իշխանություններ, մտավորականություն, մշակույթ: Սրանք հեղհեղուկ վիճակում են, ձևավորման ընթացքում են: Սա շատ բնական է, որովհետև մենք անկախացումից հետո անմիջապես մտել ենք պատերազմի մեջ և այդ պատերազմում, բարեբախտաբար, Աստծո կամոք մենք ունեցել ենք հաջողություն: Ես այդ պատերազմը միշտ անվանում եմ խոշոր ճակատամարտ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 4-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի Քրիստոնեա-դեմոկրատական միության եւ Քրիստոնեա-սոցիալիստական միության խմբակցության մի խումբ անդամների: