
Արա Ֆիդանյանը Վալոդյայի մոտ ազգականն է ու լավ գիտի, թե ովքեր ինչպիսի խնդիրներ ունեին և ունեն Վալոդյայի հետ. Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության իրական բացահայտումը կարող է անել և պարտավոր է անել առաջին հերթին ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը․
Բացի այն, որ Ֆիդանյանը ոստիկանության համակարգում մնացած քիչ նորմալ մարդկանցից է, նա նաև Վալոդյայի մոտ ազգականն է ու լավ գիտի, թե ովքեր ինչպիսի խնդիրներ ունեին և ունեն Վալոդյայի հետ։
ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի շնորհիվ մարտի 30-ի ընտրությունների ժամանակ ոստիկանները համատարած ապօրինությունների չդիմեցին։
Հիմա քանի որ առերևույթ ակնհայտ է Վալոդյա Գրիգորյանի սպանության քաղաքական խորքը, Արա Ֆիդանյանի համար նաև պատվի հարց է բացահայտել իրական կատարողներին ու պատվիրատուներին, հակառակ դեպքում եթե հերթական կոծկումը լինի, Ֆիդանյանն ուղղակի կհեռանա համակարգից։
Եթե Ֆիդանյանը հանկարծ հրաժարական տա, ապա միանշանակ է, որ Փարաքարի համայնքապետի սպանության պատվիրատուների քողարկում է եղել իշխանության կողմից։
Իսկ ես այլ բան չեմ սպասում, որ ՔՊ-ն իր շներին թևի տակ կառնի վրեժի կամ այլ բանի անվան տակ»։