Անջեյ Կասպրշիկը հայտարարությունը` հայ-ադրբեջանական շփման գծի միջադեպերի մասին

ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հանդես է եկել հայ-ադրբեջանական բախումների վերաբերյալ հայտարարությամբ՝ մտահոգիչ որակելով առաջին գծում տեղի ունեցած մի շարք միջադեպերի մասին վերջին տեղեկությունները: ԵԱՀԿ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ դեսպանը մասնավորապես նշել է.

«Յուրաքանչյուր զոհ ողբերգություն է նրանց ընտանիքների և ներգրավված այլ անձանց համար: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են այս հարցին օգոստոսի 2-ի իրենց հայտարարությամբ:

Իմ մանդատից ելնելով, ես շարունակելու եմ սերտորեն բանակցել կողմերի հետ, այդ թվում բարձր մակարդակով, նպատակ ունենալով օգնել նրանց թուլացնել լարվածությունը: Ես և իմ թիմը կշարունակենք մեր դիտարկման աշխատանքները, որոնք կազմակերպվում են կողմերի հետ համագործակցությամբ»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031