Ռիչարդ Կիրակոսյան. «Ադրբեջանը շատ հեռու է լայնածավալ հարձակումներ ձեռնարկելուց». «Ազատություն»
Նախորդ օրերի բախումները հայ-ադրբեջանական սահմանին և հակառակորդի քառապատիկ ավելի կորուստները ցույց տվեցին, որ մարտունակությամբ ադրբեջանական բանակը զիջում է հայկականին, և իրականությանը չեն համապատասխանում Ադրբեջանի ղեկավարության՝ վերջին տարիներին շարունակվող պնդումները, թե իրենց զինված ուժերը պատրաստ են պատերազմի: Այսօր «Ազատության» հետ զրույցում նման գնահատական տվեցին փորձագետները, իրենց ասածն այսպես հիմնավորելով՝ «նախահարձակ ադրբեջանական բանակը չկարողացավ կատարել իր առջև դրված խնդիրները, իսկ հայկականը կարողացավ»:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ տեղի ունեցած ռազմական գործողությունների բնույթը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմի նպատակը ոչ թե ռազմական հաջողություն գրանցելն է, այլ՝ սահմանային այդ հարձակումները ներքին քաղաքականությունում և ղարաբաղյան բանակցություններում օգտագործելը:
«Կարևոր է ոչ միայն այն, ինչ տեղի ունեցավ, այլև այն, ինչ տեղի չունեցավ: Մենք չտեսանք, որ Ադրբեջանը համակարգված ձևով օգտագործի հրետանին, տանկերը, օդուժը և ցամաքային զորքերը: Սա նշանակում է, որ նրանք շատ հեռու են լայնածավալ հարձակումներ ձեռնարկելուց»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: