Դատարանից փախած Բորիս Ավագյանին գտել են մահացած Սանկտ Պետերբուրգում` Հայաստանի հյուպատոսության շենքում

Նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանին գտել են մահացած Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում։ Սանկտ Պետերբուրգի դատարանում երեկ պետք է որոշվեր նախկին բարձրաստիճան պաշտոնյա Բորիս Ավագյանի խափանման միջոցը։ Սակայն դատական նիստից առաջ Ավագյանը, ըստ հաղորդումների, խնդրել է դուրս գալ ծխելու և փախուստի է դիմել

Նրա նկատմամբ պետք է սահմանվեր խափանման միջոց՝ ավելի քան 4,2 միլիարդ ռուբլու մաքսային վճարներից խուսափելու գործի շրջանակում։

Ավագյանին անգիտակից վիճակում գտել են զուգարանում, որտեղ նա գտնվել էր մոտ 50 րոպե։ Այնուհետև բժիշկները արձանագրել են մահը։

Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930