
Հակառակորդի դիպուկահար կրացից զոհվել է կրտսեր սերժանտ Արամ Գրիգորյանը

ԼՂՀ ՊԲ տեղեկությունների համաձայն` այսօր հակառակորդի դիպուկահար կրացից ԼՂՀ հյուսիսային սահմաններին տեղակայված դիրքերից մեկում զոհվել է կրտսերսերժանտ Արամ Մկրտիչի Գրիգորյանը, ծնված 1971թ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը, հավերժ փառք մեր դիրքապահներին»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը: