Ովքե՞ր չկանխեցին Մերձավանի արյունալի միջադեպը. Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ովքե՞ր չկանխեցին Մերձավանի արյունալի միջադեպը

Մերձավանում հնչած կրակոցների հետևանքով զոհվեց Փարաքարի համայնքապետ, ընդդիմադիր գործիչ Վոլոդյա Գրիգորյանը։

Սա արդեն երկրորդ ծանր միջադեպն է, որը կարճ ժամանակում տեղի է ունենում նույն համայնքում։

Սա վկայում է, որ պետությունը չի կարողացել կանխել բռնության սրընթաց աճը և վերահսկել իրավիճակը։

ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։

Ավելի կարևոր է պատասխան տալ հարցին՝ ինչ կանխարգելիչ քայլեր պետք է ձեռնարկվեին, ովքեր էին պարտավոր դրանք իրականացնել և ինչու չիրականացրին։

Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով դեպքին, ըստ էության, շեշտադրել է վենդետայի վարկածը՝ փորձելով այն ներկայացնել որպես տեղական թշնամանքի շարունակություն։

Սակայն նման մեկնաբանությունը չի վերացնում իշխանության քաղաքական պատասխանատվությունը։

Քանի դեռ պետությունը չի ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, ապա յուրաքանչյուր ողբերգություն վերածվում է իշխանության ձախողման։

Փաշինյանի արձագանքի տրամաբանությունը հուշում է, որ մոտ ապագայում հնարավոր են կադրային փոփոխություններ՝ ներառյալ ՆԳ նախարարի կամ ոստիկանապետի պաշտոնանկությունը։

Սակայն իրական լուծումը միայն պաշտոնանկությունը չէ․ անհրաժեշտ են խորքային քաղաքական և համակարգային հետևություններ»։

Տեսանյութեր

Լրահոս