Անդրանիկ Քոչարյան. Պատահական չէ, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը Ռուսաստանի հովանու ներքո է կայանալու. «Ազատություն»
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ Սարգսյան-Ալիև հանդիպումը Սոչիում կազմակերպելով՝ պաշտոնական Մոսկվան փորձում է ամրապնդել իր դիրքերը Կովկասում: Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակի հետևում պաշտպանության նախկին փոխնախարարը քաղաքական պատվեր է տեսնում: 1991-95 թվականներին պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում պատահական չի համարել, որ օգոստոսի 8-ից 9-ը նախատեսված Սարգսյան – Ալիև հանդիպումը տեղի է ունենալու ոչ թե եռանախագահների, այլ մեկ գերտերության՝ Ռուսաստանի հովանու ներքո:
«Իսկ եթե փաստերը համադրենք մեկը մյուսի հետևից, կարող ենք գալ այդպիսի եզրահանգման, որ այս դեպքերը, այնուամենայնիվ, կարող է և ուղղակի կապ ունենան այս հանդիպման կազմակերպման հետ: Ես հիմա չեմ ուզում ասեմ՝ ով ինչ արեց, այնուամենայնիվ, օգտագործվեց մեր սահմանային այս լարվածությունը այս հանդիպումը կազմակերպելու համար» , – ասել է Անդրանիկ Քոչարյանը:
Հարցին, թե ի՞նչ խնդիր է լուծում պաշտոնական Մոսկվան հանդիպումն իր հովանու ներքո կազմակերպելով՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է, թե Ռուսաստանը փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Կովկասում: Չի բացառվում նաև, որ այս շաբաթ նախատեսված Սարգսյան – Ալիև հանդիպման ընթացքում առաջ քաշվի սահմանի երկայնքով խաղաղապահներ տեղակայելու հարցը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: