Բաժիններ՝

Ճապոնիայի կառավարությունը նոր պատժամիջոցներ է սահմանելու Ռուսաստանի դեմ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի կառավարությունը պլանավորում է ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ: Ակնկալվում է, որ այն կընդունվի կառավարության առաջիկա նիստում:

Հուլիսի 28-ին Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան հայտարարել էր, որ Ճապոնիան հավելյալ պատժամիջոցներ է սահմանելու Ռուսաստանի նկատմամբ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ:

Նոր պատժամիջոցները նախատեսում են մասնավոր անձանց ու կազմակերպությունների հաշվեհամարների սառեցում, ինչպես նաև Ղրիմից արտադրանքի ներկրման արգելք: Սուգան հույս է հայտնել, որ Ուկրաինայի ճգնաժամը կկարգավորվի խաղաղ ճանապարհով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031