Բաժիններ՝

Մոսկովյան դատարանը Հրաչյա Հարությունյանին մեղավոր է ճանաչել 18 մարդու մահվան համար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանը «Կամազի» վարորդ Հրաչյա Հարությունյանին այսօր մեղավոր է ճանաչել նախորդ տարվա ամռանը ավտոբուսի հետ բախման մեջ, ինչի հետևանքով զոհվել էր 18 և վիրավորվել էր 40 մարդ:

Կոնկրետ պատժաժամկետը դեռ հայտնի չէ: Սրանից առաջ դատախազը պահանջել էր Հարությունյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման, ինչը սթափ վիճակում կատարած ավտովթարի համար Ռուսաստանում սահմանված առավելագույն պատժաչափն է:

2013 թվականի հուլիսի 13-ին Հարությունյանի վարած բեռնատարը մխրճվել էր Պոդոլսկից Կուրիլովո մեկնող ուղևորատար ավտոբուսի մեւ, որում գտնվել է 64 ուղևոր:

Հետաքննության ժամանակ պարզվել է, որ բեռնատարը չի սպասարկվել ինչպես որ հարկն է, և դրա հետևանքով նրա արգելակման համակարգը եղել է անսարք վիճակում: Հետաքննիչները կարծում են, որ Հարությունյանը պետք է իմանար այդ մասին: Նրա բեռնատարի մասնակցությամբ ավտովթարը Ռուսաստանի ժամանակակից պատմության խոշորագույններից մեկն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս