Այս իշխանության համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Իշխող թիմի ու իր ղեկավարի ամենօրյա ռեժիմով հանրությանն ուղղվող մաղձը, ատելությունն ու թշնամությունը նույն ձևով էլ արտացոլվում է ներհասարակական-քաղաքական մակարդակում:

Իրավապահ համակարգի թիվ 1 նպատակը դարձել է իշխանության N1 «օբյեկտի» քմահաճույքներով զբաղվելն ու դրանք սպասարկելը, ինչը բացի նրանից, որ ապօրինի բնույթ է կրում, նաև հնարավորություն չի տալիս կենտրոնանալու այդ համակարգի իրական գործառույթների վրա:

Այս իշխանության համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի և սրանց ներքին ու արտաքին անվտանգության կոնցեպտը ձևավորվում է` բխելով բացառապես մեկ անձի քաղաքական և անձնական ձգտումներից, ինչը հանրային ու պետական շահի հետ որևէ առնչություն չունի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930