Իրանի նախագահը դատապարտել է ՄԱԿ ԱԽ-ի անգործությունը՝ կապված Գազայի հատվածի հետ

Ֆրանսիական  Le Figaro թերթի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին դատապարտել է ՄԱԿ ԱԽ-ի անգործությունը՝ կապված իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետ, ինչը հանգեցրել է պաղեստինցիների զանգվածային սպանություններին.

«Երեխաների սպանության մեջ մեղավոր այդ վարչակարգի բանակը ցուցաբերում է ակնհայտ ագրեսիա և շարունակում է ցեղասպանության կանխամտածված քաղաքականությունը՝ ոչնչացնելով խաղաղ բնակիչներին ու ավերելով ենթակառուցվածքները, բնակելի շենքերը, բուժկենտրոնները, դպրոցներն ու մզկիթները»:

Ռոուհանին քննադատել է ՄԱԿ ԱԽ-ի և միջազգային այլ մարմինների անգործությունը՝ «սիոնիստական ռեժիմի կողմից մարդկության դեմ կատարվող հանցանքները չկանխելու համար»: Ռոուհանին ԱՄՆ-ին և ՄԱԿ ԱԽ-ի անդամ այլ երկրների մեղադրել է Իսրայելի հետ դավի մեջ մտնելու մեջ և միջազգային համախմբվածության կոչ է արել:

Տեսանյութեր

Լրահոս