Ընդդիմության դեմ մուրճ ճոճելու հետևանքները. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը գրում է. «Ընդդիմության դեմ մուրճ ճոճելու հետևանքները

Քանի որ Նիկոլի պատկերացրած Հայաստանում ուրացվում են ազգային նպատակները, քայքայվում է հայկական ինքնիշխան պետականությունը, մաքրում են հայի ինքնությունը ձևավորող արժեքները՝ դրա տեղը լրացնելու է գալու գանգստերությունը, բանդիտիզմը, թմրամոլությունը, ղումարբազությունն ու տարատեսակ խարդախությունները:

Արտաքին թշնամին գտել է ձևը. հայերն այսուհետ պետք է ոչ միայն սոցցանցերում հայհոյեն միմյանց, ոչ միայն ատելության խոսք տարածեն միմյանց նկատմամբ, ոչ միայն դավաճանություն քարոզեն, այլ նաև վնասեն միմյանց: Եվ Հայաստանի իշխանությունները նպաստում են դրան: Որովհետև ընդդիմության դեմ ճոճվող մուրճի իմաստը յուրաքանչյուրը հասկանում է յուրովի:

Ցավալի ու դաժան իրողությունները հաջորդում են միմյանց:

Ինչպես փոխզիջման չգնալով՝ զիջել է ամբողջ Հայրենիքը, ինչպես արդարության համար պայքարելով՝ դատարանները դարձրել է պատվերով, իսկ ժողովրդավարության համար պայքարը՝ վերածել քաղբանտարկյալների «շքերթի», այնպես էլ քրեական ենթամշակույթի դեմ պայքարելով՝ երկիրը տանելու է բանդիտիզմի:

Վշտակցում եմ երեկ Մերձավանում տեղի ունեցած բանդիտիզմի զոհերի ընտանիքնի անդամներին ու հարազատներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930